ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին լուրջ վնասվածքից հետո անգամ մտադիր չէ հրաժարվել հեծանիվով զբոսանքներից:

Դիվանագետի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել մայիսի վերջին Ֆրանսիայի Սյոնզյե քաղաքում: Նա հեծանիվով զբոսնելիս է եղել, երբ շրջադարձի ժամանակ կորցրել է կառավարումն, ընկել ու կոտրել ոտքը: Քերրիին օդանավով տեղափոխել են Բոսթոնի հիվանդանոց, որտեղ նա վիրահատվել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: