Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման շոշափվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ։ Այս մասին հունիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Գլխավորապես քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Ղարաբաղյան թեմատիկային նույնպես անդրադարձել են»,- մեջբերում է Պեսկովի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Պուտինն ու Ալիեւը հանդիպել էին հունիսի 13-ին։ Պուտինը Բաքու էր մեկնել Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար։




























