Բաքվում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների բանակցություններում դադարը պայմանավորված է տարբեր ավանդույթներով, առաջնորդների միջեւ որեւէ լարվածություն չկա։ Այս մասին հունիսի 15-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Որեւէ լարում նրանց միջեւ չի եղել։ Առաջին հերթին դա լռություն չէր։ Իրոք ինչ-որ դադար եղել է, սակայն դա պայմանավորված է միայն նրանով, որ Էրդողանը հանդիպումների ժամանակ երբեք գրեթե ոչինչ չի ասում (մամուլի ներկայությամբ)։ Մենք ուղղակի տարբեր ավանդույթներ ունենք, այդ պատճառով բանակցություններում դադար էր»,- ասել է Պեսկովը։