Խորհրդարանի խոսնակը չի կարող դուրս գալ իր ծառայողական լիազորություններից՝ օգտագործելով իշխանության լծակները եւ խեղդել մարդկանց։ Այս մասին հունիսի 15-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ՀԷՑ ղեկավար Եվգենի Բիբինը չի ներկայանում հոսանքի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումներին։

Սահակյանը ընդգծել է, որ ՀԷՑ-ի նկատմամբ դժգոհությունը կապ չունի ներդրողի պետական պատկանելիության հետ։ «Ուզում է ռուսական ընկերություն լինի, ուզում է անգլիական, ինչ ուզում է լինի։ Կարեւորն այն է, թե որքանով են նրա պարտքերը հիմնավորված։ Նրանց մի մասը հիմնավորված է, եւ այն պետք է ընդգրկել սակագնի մեջ։ Իսկ թանկացում իհարկե ոչ ոք չի ուզում»,- նշեց խոսնակը։