Պակիստանի Փեշավար քաղաքում սպանվել է աֆղանական «Թալիբան» շարժման ամենավտանգավոր դաշտային հրամանատարներից մեկը՝ Միր Ահմադ Գուլ Հաշմին: Այս մասին հաղորդել է Express Tribune թերթը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդին: Նրա տվյալներով, վաղ առավոտյան գրոհայինների խումբը կրակ է բացել ավտոմեքենայի վրա, որում եղել է Միր Ահմադ Գուլ Հաշմին եւ նրա թիկնապահը: Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է:
Գուլ Հաշմին «Թալիբան» շարժման ամենավտանգավոր դաշտային հրամանատարներից մեկն էր համարվում: Վերջին տարիներին նա նաեւ Աֆղանստանի արեւելյան Նանգանհար նահանգի «ստվերային» նահանգապետն էր:
Այս պահին Պակիստանում գոևրծող ոչ մի խմբարում իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:





























