Թբիլիսիում Բագեբիի տարածքում, Վակեի շրջանում սողանքը փակել է Վերե գետը, ինչը ջրհեղեղի կրկնվելու վտանգ է առաջացրել:

Ներկայումս մասնագետներն աշխատում են, որպեսզի խուսափեն ջրհեղեղի կրկնությունից: Քննարկվում է խնդրի լուծման երկու տարբերակ. Կամ պետք է հավաքված կոշտ զանգվածը պայթեցվի, կամ գետի հունը պետք է մաքրել հատուկ տեխնիկայի օգնությամբ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»՝ վկայակոչելով «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական պաշարների նախարարությունում հայտարարել են, որ ավերիչ ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրեւներն են եղել, որոնք հանգեցրել են սողանքների եւ Վերե գետի հունը ժամանակավոր փակման: