«LOT լեհական ավիաուղիներ»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Պոլ Էյրտուր»-ը հուլիսի 1-ից դադարեցնում է թռիչքները Երեւանից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ընկերությունից: Նման որոշման պատճառները չհայտնեցին՝ նշելով, որ դա Եվրամիության որոշումն է:
Արդեն տոմս գնած ուղեւորներին առաջարկում են երեք տարբերակ՝ վերադարձնել ավիատոմսը, թռիչքը տեղափոխել «Ավստրիական ավիաուղիներ» եւ թռչել մոտակա երկիր, մեր դեպքում՝ Թբիլիսիի օդանավակայանից։
Ընկերությունը թռիչքները Երեւանից կվերսկսի հունվարի 1-ից, արդեն տոմսերն այդ ժամանակվա համար վաճառվում են: Այս ընթացքում աշխատակիցները կաշխատեն:





























