Հայաստանի լեռնահանքային շրջանների բնակիչներին բժշկական ապահովագրություն է պետք։ Այս մասին հունիսի 15-ին՝ խորհրդարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարների վերամշակման մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

«Ցավոք, օրինագծում նշված չէ, թե ինչպիսի բնապահպանական ռիսկեր կարող է առաջ բերել այդ նոր արդյունաբերական նախագիծը։ Բացի այդ, կցանկանայինք նաեւ լսել, թե նախատեսված են արդյոք այլ հանքավայրերում պոչամբարների վերամշակման ծրագրեր, չէ՞ որ դրա կարիքը կա»,- պարզաբանեց նա։

Նրա խոսքով՝ պետությունը արդյունահանողների հետ միասին պետք է հոգ տանի այն շրջանների բնակիչների մասին, որտեղ նման հանքեր  կան։

Կառավարության  հետ ձեռք բերած համաձայնագրով «Ալյոտիգ» ՍՊԸ-ն պատրաստվում է մետաղի թափոնները հավաքել իսկ դրանց մշակումից ոչ մետաղական ապրանք ստանալ, այդ թվում՝ կոմպոզիտային ապրանքներ, որոնցից՝ հակակարկտային ցանցեր։

«Ալյոտիգ» մասնավոր ՍՊԸ –ի հետ ներդրումների մասին համաձայնագիրը արձանագրվել էր 2014թ. հոկտեմբերի 16-ի հուշագրում։  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոններն արդեն հասնում են 300 մլն տոննայի եւ տարեկան աճում են 18-20 մլն տոննայով։ Դրանք ինչ-որ կերպ  գործածելու համար ներդնողը կկառուցի 12.5 մլն տոննա վերամշակման հզորությամբ գործարան։ Պլանավորվում է նաեւ ստեղծել տարեկան 10 հազար տոննա ոչ մետաղական թափոններ վերամշակող գործարան։