Երեւանում 5-ամյա աղջնակի ստորին ծնոտը մնացել է երրորդ եւ չորրորդ հարկերը բաժանող բետոնե հատվածի եւ վերելակի մեջտեղում, ինչի հետեւանքով էլ մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ պարզվել է, որ հունիսի 4-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, 5/9 առանձնատներից մեկում վերելակով երրորդ հարկից չորրորդ հարկ բարձրանալու ընթացքում երեխայի ստորին ծնոտը մնացել է երրորդ եւ չորրորդ հարկերը բաժանող բետոնե հատվածի եւ վերելակի մեջտեղում:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2015 թվականի հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 սեփական տան վերելակը, որ առանց դռների է եղել, հունիսի 4-ին արգելափակվել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում, ինչի հետեւանքով վերելակի ներսում գտնվող 5-ամյա աղջնակը երեխան մահացու վնասվածք է ստացել:





























