Ավելի քան 30 մարդ է վիրավորվել Չադի մայրաքաղաք Նջամենեում որոտացած պայթյունների հետեւանքով։ Պայթյունները որոտացել են ոստիկանության գլխավոր կոմիսարիատի եւ ոստիկանական ակադեմիայի առջեւ։

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ոստիկանական ակադեմիայի մոտ որոտացած պայթյունից զոհվել է 20, իսկ կոմիսարիատի մոտ՝  մոտ 10 մարդ։  Զոհերի թվում կան ինչպես ոստիկաններ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Չադի  բանակը փետրվարի սկզբից Նիգերիայի եւ Նիգերի ԶՈւ հետ համատեղ հատուկ գործողություններ է իրականացնում «Բոկո Հարամի» գրոհայինների ոչնչացման ուղղությամբ։