Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա 2-րդը հունիսի 15-ին Սիոնիի մայր տաճարում անցկացրել է Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի զոհերի հոգեհանգստի արարողությունը, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Նախքան հոգեհանգիստը Կաթողիկոսը քարոզով դիմել է ներկաներին։ Նա ողջունել է նախագահին, վարչապետին եւ կառավարության անդամներին՝ նշելով, որ այսօր սգում է ողջ Վրաստանը։
«Այս ծանր պահին Դուք ինչպես միշտ մխիթարում եք մեզ եւ ապագայի հույս եք տալիս։ Թող Աստված լուսավորի անմեղ զոհերի հոգիները»,- հայտարարել է նախագահ Մարգվելաշվիլին՝ դիմելով Իլյա 2-րդին։





























