Սիրիայի Հալեպ քաղաքի Ֆեյսալլահ թագավորի անունը կրող փողոցում հրթիռակոծման հետեւանքով զոհվել է 5 մարդ, որոնց թվում՝ 3 երեխա։
Ինչպես գրում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը՝ վկայակոչելով Հալեպ քաղաքի ղեկավարության իր աղբյուրները, ահաբեկիչները, որոնք թաքնվում են Բենի Զեյդ թաղամասում, հրթիռակոծել են փողոցը, որի հետեւանքով կա 5 զոհ եւ 70 վիրավոր, որոնցից 30-ը երեխաներ են։ Հասցվել է նաեւ մասնավոր եւ պետական ունեցվածքի վնաս։





























