Վրաստանի կառավարության, դիվանագիտական կորպուսի  ներկայացուցիչները, ինչպես նաեւ շարքային քաղաքացիները հունիսի 15-ին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են տանում Սվանիձեի փողոցի վրա գտնվող խորհրդանշական հուշարձանի մոտ՝ ի հիշատակ ջրհեղեղի զոհերի։

Միայն Սվանիձե փողոցի վրա հեղեղումից զոհվել է 6 մարդ։ Հունիսի 14-ի աղետից զոհվել է 13 մարդ, իսկ 9-ը անհետ կորած են համարվում, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Ինչպես հայտարարել են Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունից, Թբիլիսի հեղեղը տեղատարափ անրձեւների հետեւանք էր։