Ուկրաինական Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդակցության ժամանակ խոստացել է անել հնարավոր ամեն ինչ՝ Ղրիմը Կիեւի վերահսկողությանը վերադարձնելու համար: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

«Հետագայում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն, ինչ նրանք (ՌԴ-ն) ժամանակին գրավել են, այդ թվում՝ Ղրիմում Ուկրաինայի ՌԾՈՒ-ի բազան, ամբողջությամբ վերադարձվի ուկրաինական վերահսկողությանը: Եվ դա անպայման կլինի, դրան այլընտրանք չկա»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը:

Իսկ հիմա Սահակաշվիլին հանդես է գալիս Օդեսան որպես Ուկրաինայի Ռազմածովային ուժերի բազա օգտագործելու օգտին:

«Երեկ այդ հարցը քննարկել ենք Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի հետ, ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահի, եւ հանգել ենք եզրակացության, որ, իհարկե, որպես Ուկրաինայի Ռազմածովային ուժերի բազա պետք է լինի Օդեսա քաղաքը»,- ասել է նա: