Գյումրիի բնակիչ Արմեն Գ.-ն մեղադրվում է տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Արմենը 2014թ. օգոստոսի 27-ին ամուսնացել է Ստեփանավանի անչափահաս բնակչուհի, 15-ամյա Լ.Բ.-ի հետ: Օգոստոսի 29-ին Գյումրի քաղաքի բնակարաններից մեկում Արմենը նրա կամքով սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Արմեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նիստի օրը նշանակված չէ: