Արմավիրի մարզի Ապագա գյուղի բնակիչներ Հասան եւ Ազիզ Ջ.-երը մեղադրվում են աղջիկ առեւանգելու մեջ:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Հասանն ու եղբայրը ապրիլի 21-ին վաղ առավոտյան Էջմիածնի դպրոցներից մեկի մոտից առեւանգել են 15-ամյա Զինա Ն.-ին, այնուհետեւ նրան տեղափոխել են Արմավիրի մարզի Ապագա գյուղի դաշտամիջյան հատվածում գտնվող վագոն-տնակ: Սակայն Հասանը, ամուսնության վերաբերյալ համաձայնություն չստանալով, ժամը 17:00-ի սահմաններում Զինային տարել է տուն:

Եղբայրներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջին նիստը նշանակվել է հունիսի 23-ին: