Ռուսաստանը մեկ տարում 40 տոկոսով կրճատել է ամերիկյան արժեթղթերում իր ներդրումները: Այս մասին ասված է ամերիկյան Գանձապետարանի զեկույցում: Նշվում է, որ այս տարվա ապրիլի դրությամբ, Ռուսաստանը տիրապետում է 66,5 մլրդ դոլարի ամերիկյան արժեթղթերի, մինչդեռ 2014-ի ապրիլին այդ ցուցանիշը 116,4 մլրդ դոլար էր:
Այս տարվա մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանն ամերիկյան արժեթղթերը վաճառել է 3,4 մլրդ դոլարով:
2014-ի օգոստոսից ՌԴ կառավարության պորտֆելում ամերիկյան արժեթղթերի ծավալը անշեղորեն կրճատվում է: Ռուսաստանը ամերիկյան արժեթղթերում իր ներդրումների ծավալով 12-րդ տեղից իջել է 22-րդ տեղ:





























