Հայաստանում ՌԴ դեսպանատանը հունիսի 19-ին տեղի կունենա «Սինգերիա» համալսարանի եւ Երեւանում «Սինգերիայի» բիզնես դպրոցի հանդիսավոր բացումը։

Համալսարանի գործադիր տնօրեն Վադիմ Լոբովի խոսքով՝ Երեւանում համալսարանի մասնաճյուղի բացումը կարեւոր կրթական իրադարձություն է, որը դրական կանդրադառնա երկրի տարբեր ոլորտների վրա եւ կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը։

Հայաստանում պլանավորվում է իրականացնել «Սինգերիա» համալսարանի մի քանի խոշոր նախագծերը։ Այսպես՝ մոտ ժամանակներս  ԲՈՒՀ-ը պլանավորում է կրթական ծրագրերը իրականացնել  հայերենով։

ԲՈՒՀ-ը ուսանողներին առաջարկում է կրթություն ստանալ հեռակա կարգով։ Նրանք կարող են աշխատանքը ու ուսումը համատեղել համացանցի միջոցով ցանկացած հարմար պահի՝ անկախ գտնվելու վայրից։