Թբիլիսիում ջրհեղեղից հետո եւս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, որը թվով 16-րդն է, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, երիտասարդ աղջկա մարմինը հայտնաբերվել է «Մզիուրի» այգում, կենդանաբանական այգու մոտ: Սա արդեն երրորդ մարմինն է, որ հայտնաբերվում է այնտեղ: Որոնողական աշխատանքներ իրականացնում են բոլոր գերատեսչությունները, փրկարարներն ու հարյուրավոր կամավորներ:

Պաշտոնապես զոհերի թվի ավելացման մասին չի հաղորդվում: Ավելի վաղ Կառավարությանն առընթեր անվտանգության եւ ճգնաժամային կառավարման հարցերով խորհրդի նախագահ Մինդիա Ջանելիձեն հայտարարել էր, որ պաշտոնապես զոհերի թիվը 15 է, անհետ կորածներինը՝ 7: