Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնին:
Վարչապետը կարեւորել է մեր երկրում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը եւ տնտեսական աճին:
Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին եւ հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ երկուստեք կարեւորել բնապահպանական կառավարման ուղղությամբ աշխատանքների շարունակական իրականացումը:





























