Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԵԱՀԿ-ն պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենա Ուկրաինայում հակամարտության կարգավորման մեջ։
«Ուկրաինայի ճգնաժամը մեզ ասում է, որ մեզ լրացուցիչ փաստարկներ են պետք, որպեսզի իրավիճակի կարգավորման հարցում ԵԱՀԿ դերը մեծանա»,- ասել է նա ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինքի հետ հանդիպման ժամանակ։
«Չեմ ուզում ասել, որ ԵԱՀԿ-ն դեր չի խաղում Ուկրաինայի հակամարտության կարգավորման մեջ։ Դա միակ կազմակերպությունն է, որը նշանակալի դեր է խաղում հակամարտության կարգավորման եւ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։ Սակայն մենք կցանկանայինք տեսնել ԵԱՀԿ-ի կողմից ավելի ակտիվ մասնակցություն»,- ասել է Լուկաշենկոն։
Իր հերթին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունը ընդունում է Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորման մեջ Բելառուսի ունեցած դերը։





























