Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրավիրել է ԵԱՀԿ ներկայացուցիչներին՝ դիտարկելու երկրի նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու այս տարվա աշնանը: «Մենք պարտավորություններ ունենք ԵԱՀԿ-ի առջեւ:Համարեք, որ մենք հրավիրել ենք այն ներկայացուցիչներին, որոնց դուք եք անհրաժեշտ համարում ուղարկել ընտրությունները դիտարկելու համար»,-ասել է նա:
Լուկաշենկոյի խոսքով, ԵԱՀԿ-ն այն կառույցն է, որը շատ կարեւոր աշխատանք է տանում ընտրական գործընթացների դիտարկման ուղղությամբ: «Չեմ ասի, որ մենք գոհ ենք նրանով, ինչ տեղի է ունենում»,-ասել է Լուկաշենկոն ու հավելել, որ այս մասին խոսում է ոչ այլ պատճառով, որ ԵԱՀԿ-ն հաճախ է քննադատում Բելառուսը, այլ որովհետեւ «մինչ օրս չկան ընտրությունների դիտարկման միասնական կանոններ»:





























