Հայաստանի տարածքում, հունիսի 17-ին շրջանների զգալի մասում, երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-ին էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հունիսի 17-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+23,
Կոտայքում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+23,
Գեղարքունիքում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+23,
Լոռիում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+24,
Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+31,
Արարատում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +27+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+23,
Արցախում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +25+27:





























