Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին:
Պարոն Օհանյանը շնորհավորել է դեսպան Տագուչիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել է արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ Երեւանում Ճապոնիայի դեսպանության հիմնելուց եւ դեսպանի նշանակումից հետո հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զարգացման նոր հեռանկարներ կնախաձեռնվեն:
Դեսպան Տագուչին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը եւ հույս հայտնել, որ առաջընթացը կարձանագրվի մոտ ապագայում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:





























