Կահիրեի դատարանն այսօր՝ հունիսի 16-ին հաստատել է երկրի նախկին նախագահ մուհամեդ Մուրսիի դեմ կայացված մահվան դատավճիռը՝ 2011 թվականի հունվարին բանտից փախչելու մեղադրանքով: Դատավճռի հրապարակումը հեռարձակվել է Եգիպտոսի պետական հեռուստատեսության ուղիղ եթերում:

Եգիպտոսի դատարանը Մուրսիին եւ այդ գործով անցնող «Մահմեդական եղբայրներ» շարժման եւս երկու առաջնորդների, մահապատժի է դատապարտել կախաղանի միջոցով:

Նախկին նախագահի պաշտպանական կողմը հայտարարել է դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Կահիրեի դատարանը մայիսի 16-ին արդեն կայացրել էր նախնական մահապատժի վճիռ Մուրսիի եւ մյուս կասկածների նկատմամբ: Եգիպտոսում գործող ընթացակարգի համաձայն, այն գործերը, որոնցով մահապատժի վճիռ է կայացվել, փոխանցվել են երկրի գերագույն մուֆթիին՝ դրանք իսլամական իրավունքի սկզբունքների համապատասխան ուսումնասիրելու համար:

Ավելի վաղ Մուրսին ցմահ ազատազրկման էր դատապարտվել օտարերկրյա հետախուզական մարմինների օգտին լրտեսության գործով: