3 ամիս առաջ ձեռքը մսաղացի մեջ մնացած 4-ամյա աղջնակն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Երեխայի ձեռքի չորս մատների վիճակը լավ է, միայն մեկի հետ խնդիր կա: Այժմ փոքրիկը շարունակում է վերականգնողական բուժումը»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. փոքրիկ երեխայի ձեռքը մնացել է մսաղացի մեջ: Երեխային տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել էր: Նշենք, որ փոքրիկն Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից է:





























