Ռուսական սպառազինությունները համաշխարհային շուկայում շարունակում են պահանջարկ վայելել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բանակ-2015» ռազմատեխնիկական ֆորումի ժամանակ։

Ռուս նախագահը նշել է, որ Կուբինկայում կայացած ֆորումին ներկա են եղել 59 երկրների պատվիրակները։

«Մեր մրցունակ առավելությունը հայրենական արտադրության սպառազինությունների հաջող շահագործումն է բոլոր կլիմայական գոտիներում։ Դրանց կիրառման փորձն ունի աշխարհի տարբեր տարածաշրջանների ռազմական մասնագետների մի քանի սերունդ»,- ասել է Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ պաշտպանական-արդյունաբերական համալիրը պետք է դառնա Ռուսաստանում այլ ոլորտների զարգացման ռեսուրսը։