Ռուսաստանը շարունակելու է նախկինի պես մեծ ուշադրություն հատկացնել զինված ուժերին։ Այս տարի միջուկային ուժերը կհամալրվեն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, իսկ առաջիկա ամիսների ընթացքում կսկսվի ռադիոլոկացիոն  կայանների նոր հանգույցի շահագործումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բանակ-2015» ռազմատեխնիկական ֆորումի ժամանակ։

«Պատրաստվում է ռադիոլոկացիոն  կայանի նոր հանգույցի փորձարկումը։ Այն վերահսկելու է արեւմտյան ռազմավարական ուղղությունը։

Նման հանգույց կստեղծվի նաեւ արեւելյան ուղղության համար։ Հիշեցնեմ, որ ապրիլից սկսել է գործել Արմավիրի ռադիոլոկացիոն կայանը»,- ասել է Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։