Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ռազմաարդյունաբերական ոլորտի հաստատությունները մինչեւ 2020թ. ՌԴ ԶՈւ ժամանակակից սպառազինությունների բաժինը կդարձնեն 70 -100 տոկոս։

«Հիշեցնեմ, որ պետական ծրագրի իրականացման արդյունքում 2020թ. ժամանակակից սպառազինությունների բաժինը պետք է հասնի մինչեւ 70, իսկ որոշ դեպքերում 100 տոկոսի։ Հույս ունեմ, որ ռազմաարդյունաբերական ոլորտի հաստատությունները, գիտական եւ ինժեներական կենտրոնները ջանքեր կգործադրեն նշված պլանները ժամանակին եւ որակով կատարելու համար»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բանակ-2015» ռազմատեխնիկական ֆորումի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։