Եվրախորհրդարանում նոր խմբակցություն է ստեղծվել, որը կոչվում է «Ազգերի ու ազատությունների Եվրոպա»: Նոր խմբակցության համանախագահներից մեկը Ֆրանսիայի ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենն է: «Եվրատյացների» խմբակցությունը Եվրախորհրդարանում գործում է հունիսի 15-ից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին.՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչին:
«Խումբը պաշտոնապես ստեղվել է երեկ, երբ այդ մասին իրազեկումը փոխանցվել է Եվրախորհրդարանի ղեկավարությանը: Ներկայումս այդ խմբակցությունն ունի 36 անդամ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
2014-ի մայիսին Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքում Լը Պենի Կուսակցությունն ստացել է Ֆրանսիային հասանելիք 74 մանդատներից 23-ը, սակայն չի կարողացել խմբակցություն ձեւավորել, որի համար անհրաժեշտ է նվազագույնը 25 պատգամավոր ԵՄ անդամ 7 երկրներից:
Հուլիսի 16-ին Լը Պենը հայտարարել է, որ իր «Ազգային ճակատ» կուսակցության պատգամավորներին են միացել հոլանդական «Ազատության կուսակցության», ավստրիական Ազատության կուսակցության, իտալական «Հյուսիսի լիգայի», բելգիական «Ֆլամանդական շահի» պատգամավորները, ինչպես նաեւ բրիտանացի պատգամավոր Ջենիս Էթքինսոնը (Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցություն) եւ լեհ Միխալ մարուսիկն ու Ստանիսլավ Ժուլտեկը («Նոր աջերի կոնգրես») միավորվել են: Լը Պենի խոսքով, մոտ ժամանակներս խմբակցության անդամների թիվը կարող է 36-իդ դառնալ 37:





























