«Չեխիական ավիաուղիներ» ընկերությունը պատրաստ է սկսել դեպի Երեւան չվերթները վերսկսելու շուրջ բանակցությունները։ Այս մասին հունիսի 16-ին՝ խորհրդարանում «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Ճշմարիտյանը նշեց, որ չեխական ավիաընկերությունը ժամանակավորապես հեռացել է հայկական շուկայից վատ պայմանների պատճառով։ Պատճառը ընկերությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին են եղել, որոնք պայմանավորված են նոր բաժնետիրոջ ի հայտ գալու հանգամանքով։ Նա հիշեցրեց, որ Չեխիա կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր «Չեխիական ավիաուղիներ»-ի ներկայացուցիչների հետ, որոնք տրամադրված են վերսկսել բանակցությունները։ Հունիսի 22-ին Երեւան կժամանի ընկերության պատվիրակությունը։ «Ընդ որում հայկական կողմն առաջարկելու բան ունի։ Առաջին հերթին չվերթների տեղափոխությունն է ցերեկային ժամեր, եւ երկրորդ՝ Հայաստանից եվրոպական չվերթների համար կապող օղակ դառնալու հնարավորությունն է։ Այս ամենը հնարավորություն կտա ընկերությանը այստեղ նոր ուղեւորներ ներգրավել»,- հայտարարեց նախարարը։'




























