Մալաթիա վարչական շրջանի Շահումյան 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դիակ: NEWS.am-ի տեղեկություններով՝  հունիսի 15-ին, նույն օրը ժամը 08.00-ին, նշված տան լոգարանում հայտնաբերվել է Վաչագան Մ.-ի դին:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: