ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունիսի 16-ին, կազմել է 475.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.67 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 534.60 դրամ (աճել է 1.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 739.86 դրամ (աճել է 2.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.75 դրամ (աճել է 0.11 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 243.29 դրամ, ոսկին՝ 18,043.01 դրամ, պլատինը՝ 16,448.56 դրամ:
«Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» ԲԲԸ-ում հունիսի 16-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել:





























