Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 17-ի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում  հունիսի 14-ի գիշերը տեղատարափ անձրեւներ էին տեղացել։ Արդյունքում վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ։ Վնասվել է կենդանաբանական այգին, որտեղ կենդանիների կեսը զոհվել էր։