ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի Ազգային ժողովի հետ համատեղ հունիսի 18-20-ը կազմակերպում է Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով:

Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաներն են՝

1. «Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ. անվտանգություն, քաղաքականություն եւ տնտեսություն»,

2. «ԻԼԻՊ-ի վերելքը Մերձավոր Արեւելքում եւ դրանից անդին (ազդեցությունը հայկական սփյուռքի վրա»,

3. «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը»,

4. «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում»,

5. «Բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս»,

6. «Փակ սահմաններ. տնտեսական զարգացման, կայունության եւ խաղաղության մարտահրավերները»,

7. «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում»,

8. «Քաղաքական զարգացումները եւ քաղաքացիական հասարակությունը տարածաշրջանում»: