Ահաբեկիչների գործած հանցագործությունները չտեսնելու տալը խրախուսում է նրանց շարունակել ահաբեկչական գործունեությունը։ Միջազգային հանրությունը պետք է գիտակցի աշխարհում խաղաղությանը սպառնացող վտանգի մասշտաբները։ Այս մասին ՄԱԿ հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրուի ղեկավարած պատվիրակությանն ընդունելիս հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Ինչպես փոխանցում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը, Ասադն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է հստակ եւ համարձակ դիրքորոշում ընդունի նրանց նկատմամբ, ովքեր ֆինանսավորում են, զինում են եւ օգնում են գրոհայիններին, ինչպես նաեւ նրանց նկատմամբ, ովքեր անտեսում են ահաբեկչության դեմ պայքարի մասին ՄԱԿ ԱԽ բանաձեւերը։
Հանդիպման ընթացքում Միստուրան պարզաբանել է իր այցելության նպատակը։ Այն է՝ Սիրիայի նախագահին տեղյակ պահել Ժնեւում սիրիական հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ խորհրդատվությունների արդյունքի մասին։





























