Հայաստանը ներկրված ոսկերչական իրերի վրա պիտակները կսոսնձվեն բարակ թելով։ Այս մասին հունիսի 16-ին խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
«Հիմա Հայաստան ներկրվող արտասահմանյան ոսկերչական իրերի վրա, անգամ առաջատար ապրանքանիշերի զարդերի վրա պետք է դրվի ազգային ոսկերչական մետաղադրոշմը։ Այդ զարդերը չվնասելու համար պլանավորում ենք պարտադիր կարգով պիտակը պլոմբի հետ ամրացնել թելով։ Հայկական զարդերի վրա նախկինի պես պետք է դրվի ազգային մետաղադրոշմ։ Այս օրինագիծը արդեն խորհրդարանում է»,- ասաց նախարարը։





























