Մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե «կառավարությունը ՀԷՑ-ին խնդրել է պարտք տալ «Նաիրիտին»՝ վերջինիս աշխատակիցների աշխատավարձի մի մասը փակելու համար», մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀԷՑ-ի հաշվին նաիրիտցիներին աշխատավարձ չի տրվել ու չի տրվելու:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի նկատմամբ կուտակած պարտքին, նախարարությունից հայտնեցին, թե իսկապես «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, ՀԷՑ-ից ստացած էլեկտրաէներգիայի դիմաց, 2010 թվականից կուտակել է 1,1 մլրդ դրամ պարտք, որը ստանալու նպատակով, 2015 թվականի ապրիլին ՀԷՑ-ը դիմել է դատարան եւ գործն այժմ գտնվում է վարույթում:




























