Մոլդովայի կառավարությունն ամբողջական կազմով հրաժարական է ներկայացրել: Այսպիսի որոշում է կայացվել հունիսի 12-ին վարչապետ Կիրիլ Գաբուրիչի պաշտոնանկությունից հետո:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, վարչապետի հրաժարականն ավելի վաղ կապում էին նրա կրթության վերաբերյալ փաստաթղթերի շուրջ սկանդալի հետ: Տեղական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Գաբուրիչի դպրոցի ավարտական վկայականը կարող է կեղծ լինել:

Վարչապետն ինքը Գլխավոր դատախազության հետաքրքրվածությունն իր անձի հանդեպ բացատրում էր ոչ թե կեղծ փաստաթղթերով, այլ մոլդովական մի շարք պաշտոնյաների պաշտոնանկության մասին իր հայտարարություններով: