Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգ է իր երկրի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի ակտիվության հրապարակային ցուցադրումից։
«Նրանք պարբերաբար հրապարակային ցուցադրում են իրենց ակտիվությունը առաջին հերթին մեր սահմանների մոտ։ Դա չի կարող մեզ չանհանգստացնել»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի ղեավար Սերգեյ Գուրուլեւի հետ եւ արձանագրել, թե իրավիճակն աշխարհում ավելի հանգիստ չի դառնում։
«Մենք հասկանում ենք այդ գործողությունների քարոզչական ասպեկտը։ Բանն այն է, որ վառոդը պետք է միշտ չոր պահել։ Մենք այդ մասին միշտ ենք ասել»,- նշել է Լուկաշենկոն։





























