2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային գրքույկների անհրաժեշտություն այլեւս չի լինի: Այս մասին հունիսի 16-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Քաղաքացիների աշխատանքային կենսագրության մասին տվյալների բազան կպահպանվի եւ կթվայնացվի: Դրանց գործողության եւ սեփական տվյալների բազա քաղաքացիների մուտքի հնարավորության կարգը կսահմանվի ավելի ուշ, ենթաօրենսդրական ակտերով:
Օրենքում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում գործատուն պետք է աստիճանաբար փակի աշխատանքային գրքույկները եւ վերադարձնի աշխատողներին: Իսկ սկսնակ աշխատակիցների համար գրքույկներն ուժը կկորցնեն 2017 թվականից:




























