2015 թվականի աշնանը Հայաստանի խորհրդարանը պատրաստվում է քննարկել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հունիսի 16-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ օրինագիծն արդեն խորհրդարանում է:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն իր հերթին նկատեց, որ այստեղ կարգավորող դաշտը զգալի է հասարակական կազմակերպությունների համար, որոնց համար դժվար է կամավորներ ներգրավել:
«Ներկայում դրա համար իրավական հիմքերը բավականաչափ հստակ չեն: Իսկ կամավորների շարժման զարգացումը կարող է նպաստել մեր երկրում քաղաքացիական հասարակության հետագա կայացմանը»,- հավելեց պատգամավորը:




























