Թուրքիայի քաղաքական պատմության մեջ հետք թողած  9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը մահացել է:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը վերջին շրջանում շնչառական ուղիների, երիկամների ու սրտի անբավարարության խնդիրների պատճառով բուժվում էր հիվանդանոցում:

Դեմիրելի անձնական բժիշկ Այլին Ջեսուրը լրագրողներին հայտնել է, որ նախկին նախագահը մահացել է հունիսի 16-ի գիշերը: Նա նշել է, որ նախկին նախագահը թաղվելու է Ըսփարթա նահանգի Իսլամքյոյ գյուղի գերեզմանատանը, որտեղ թաղված է նրա կինը:

Նշենք, որ Սուլեյման Դեմիրելը ծնվել է 1924-ին: Նա 1965-ից մինչեւ 1993 թվականները տարբեր կառավարությունների կազմում 7 անգամ վարչապետ է եղել: 1993-ին ընտրվել է Թուրքիայի 9-րդ նախագահ: