Եվրոպական երկրների տարբեր դեսպանատներ էլեկտրոնային փոստով սպառնալիքներով անանուն նամակներ են ստացել: Մասնավորապես, այդպիսի նամակներ են ստացել Նորվեգիայում Շվեդիայի դեսպանատունը, Շվեդիայում Իսպանիայի դեսպանատունը, եւ եւս 4 դիվանագիտական ներկայացուցչություններ այլ երկրներում: Անհայտ անձինք պնդել են, որ դեսպանատներից մեկում մեկ տոննա պայթուցիկը կա, հայտնել է շվեդական Aftonbladet թերթը:
«Մենք պարզում ենք՝ ինչի մասին է խոսքը: Այս պահին մենք չունենք մանրամասն տեղեկատվություն, բացի այն, որ մենք կապի մեջ ենք այն դեսպանատների հետ, որոնք նույն ցանկում են հայտնվել»,-ասել է Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Ալբինա Նեվերբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պարբերականի տվյալներով, էլեկտրոնային նամակները գրված են «վատ անգլերենով» եւ քննադատություն են պարունակում ամերիկյան ու բրիտանական հետախուզական ծառայությունների հասցեին:
Ստոկհոլմում Իսպանիայի դեսպանատուն է ժամանել ոստիկանության ջոկատը՝ իրավիճակը պարզելու համար:





























