Ճապոնիայի խորհրդարանի Վերին պալատը օրենք է ընդունել, որով 18 տարին լրացած անձինք ընտրության իրավունք են ստանում։ Օրենքն ուժի մեջ կմտնի մեկ տարի անց։
Սա ընտրազանգվածների թիվը կավելացնի 2.4 միլիոնով։ Իսկ խորհրդարան ընտրվելու, ինչպես նաեւ երդվյալների դատարանում մասնակցություն ունենալու համար առաջվա պես կարող են ընտրվել միայն 20 տարին լրացած անձինք։
Ներկայումս Ճապոնիայում ընտրական ձայնի իրավունք ունեն միայն 20 տարեկան քաղաքացիները։ 20 տարեկանից երիտասարդ քաղաքացիները ամբողջովին չեն կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, սակայն կարող են ալկոհոլ ու ծխախոտ գնել, գործարքներ կնքել եւ վարկ վերցնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























