Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի շենքերից մեկի մուտքում հարեւանները վիճաբանել եւ ծեծել են իրար: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ վիճաբանության ժամանակ 74-ամյա Ռիման ձեռքերով հարվածել է 40-ամյա Ժաննային ու վերջինիս 69-ամյա մորը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:





























