Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հունիսի 27-ը սահմանում է հարցազրույցի օր: Այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունում ասվում է.

«Արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը։ Երեւանում  ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հավատարիմ մնալ օրինական ճամփորդություններ արտոնելու իր հանձնառությանը։ Այդ պատճառով վճռվել է հունիսի 27-ը (շաբաթ) բացառության կարգով սահմանել հարցազրույցի անցկացման օր։

Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական եւ ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել ընձեռված հնարավորությունից եւ ձեռք բերել կամ փոխել պայմանավորվածության օրը՝ այցելելով http://redirect.state.sbu/?url=http://armenia.usembassy.gov/visas.html»: