Գերմանիայի իշխանությունները մտահոգություն ունեն, որ Լիբիայի տարբեր իսլամիստական խմբավորումների շարքերում կռվող մոտ 200 հազար գրոհայիններ կարող են միանալ արմատական «Իսլամական պետությանը»։ Այս մասին գրում է գերմանական Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության գաղտնի անալիզը, որի որոշ հատվածներ հասանելի են դարձել պարբերականին։

Զեկույցի համաձայն՝ Լիբիայի տարածքում այս պահին գործում է 1.5 հազար իսլամիստական խմբավորում, որոնց շարքերում կա 100-200 հազար գրոհային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ նման մտահոգություն էր հայտնել նաեւ Պենտագոնը։