Մոսկվան Անկարայից ազդակների է սպասում «Թուրքական հոսք» նախագծի իրականացման հարցում, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Թուրքական հոսք» նախագծով փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Այս հարցը շատ մանրամասնորեն քննարկվել է նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, եւ մենք հիմա որոշակի ազդակների ենք սպասում մեր թուրք գործընկերների կողմից»,-ասել է Ուշակովը:
Հունաստանն ու Ռուսաստանը «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ բանակցությունների ավարտական փուլում են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: «Թուրքական հոսքը» ենթադրում է տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ գազատարի շինարարություն՝ Ռուսաստանից Թուրքա Սեւ ծովի հատակով: Ենթադրվում է, որ թուրք-հունական սահմանին կստեղծվի գազային հանգույց, իսկ ԵՄ երկրները պետք է ինքնուրույն գազատարներ կառուցեն ռուսական գազն իրենց տարածք հասցնելու համար:




























