Ուկրաինայի պաշտոնական մամուլում այսօր՝ հունիսի 17-ին, հրապարակվել է Յանուկովիչին նախագահի պատվավոր կոչումից զրկելու օրենքը:

Դեռեւս ձմռանն ընդունված այս օրենքը տպագրվել է միայն այսօր, խորհրդարանի «Ուկրաինայի ձայն» թերթում: Այսպիսով, Ռադայի որոշումը ուժի մեջ կմտնի հունիսի 18-ից:

Ուկրաինայի սահմանադրության համաձայն նախագահի պատվավոր կոչումը պահպանվում է օրենքով ցմահ, եթե իհարկե, երկրի ղեկավարը պաշտոնանկ չի արվել: Յանուկովիչի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց տեղի չի ունեցել, սակայն նրա իշխանությունը տապալել են 2014-ի փետրվարի 22-ին: